
«Նեպտուն» ստորջրյա արշավախմբի անդամները տեսանյութ են հրապարակել 1895 թվականին՝ Սևծովյան նավատորմի «Պենդերակլիա» նավին բախվելու հետևանքով կործանված «Գեներալ Կոցեբու» շոգենավից: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, կադրում երևում են կտավների հատվածներ, որոնց մեջ ենթադրաբար կան հայ հանրահայտ ծովանկարիչ ՀովհաննեսԱյվազովսկու վրձնին պատկանողներ:
Արշավախմբի անդամները դեռևս չեն շտապում բարձրացնել պահպանված ցուցանմուշները՝ դրանք կորցնելու վտանգից ելնելով:
«Գեներալ Կոցեբու» շոգենավը հայտնաբերվել է 2018 թվականի հունիսին: 64 մ երկարությամբ «Գեներալ Կոցեբու»-ն հայտնի է նրանով, որ դարձել է առաջին ռուսական շոգենավը, որն անցել է Սուեզի ջրանցքը 1869 թվականին Ռուսաստանից պատվիրակության հետ, որի մեջ է եղել նաև հայտնի ծովանկարիչը: