Առավոտ gg վարորդի հետ շինարարության կողքով անցանք, ու թե բա էսքան, որ սարքում են տեսնես ո՞վ, ո՞նց են առնում:
Ասում եմ ,դե երիտասարդ ընտանիքների ծրագրով կառավարությունը բանկային տոկոսադրույքի ծախսը համաֆինանսավորում ա, մի 30 տարով վարկ են վերցնում առնում են:
Ասում ա, հա դե հասկանալի ա, բայց ո՞նց տուն առնես էս անորոշություն վիճակներում (մի 30-ի մոտ տղա էր): Ինձ միամիտի տեղ դրած, ասում եմ ինչն ա անորոշ քիչ-քիչ կդզվի էլի:
Ասում ա այ ախպեր, ինչն ա դզվում, Նիկոլը սաղ օր շոու ա անում, փողոցի մեջտեղով հեծանիվ քշելուց մինչև դատարկաբանություն: Փողոցի մեջտեղով, առանց հեծանիվի ճանապարհ ոնց կարելի ա քշել: Շարունակում ա, որ իմանամ ստաբիլություն կա, դեպի լավն ա գնում, էլի վարկի տակ մտնես, բայց էս խառը ժամանակները ոնց անես:
Հետո էլ, թե բա իմ մասով ասեմ… գազի ու դրա լիցքավորման հետ կապված խնդիրները չեն լուծվել, ճանապարհները անկանոն, անկազմակերպ, ով ոնց ուզում քշում ա…(ու էլի մի քանի բան ասեց, արդեն չեմ հիշում):
Պատմության վերջ:
Հիմա ուշադրություն, սա էն վարորդն ա, որին նույն «շոումեն» Նիկոլը հարկերից ազատում ա, որի տուգանքները չեղարկել ա, որ ասել ա գնա ինչ կուզես արա, աշխատի` վարի մեքենադ, զարգացի:
Կուզեմ ասել մեկ-մեկ ինձ, մեզ` քննադատողներիս թվում ա, թե միայն մենք ենք այս ամենը սուր ընկալում: Բայց այդպես չի, մարդիկ տեսնում, հասկանում են, հիմար չեն: Խնդիրները խորն են, և հածանավային մոնիպուլիացիաները հետզհետե ոչ միայն չեն աշխատում այլ հակառակ ազդեցությունն են ունենում:
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: