Երրորդ աղջիկը քառակի երջանկություն է. խոստովանություն նախարարից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երրորդ աղջիկը քառակի երջանկություն է. խոստովանություն նախարարից

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կրստեր դստեր հետ լուսանկար է հրապարակել: Հատուկ նրանց համար, ովքեր երեք կամ ավելի դուստր ունեն, նախարարը  գրել է. «Երրորդ աղջիկը քառակի երջանկություն է, մտածեցի ասեմ՝ իմանաք»: Ի դեպ, նախարար Արշակյանի ֆեյսբուքյան էջում հաճախ կարելի է հանդիպել հրապարակումներ նրա դուստրերի մասին: Օրինակ՝ կարելի է տեսնել, թե ինչպես է նրանցից ավագը հոր հետ տարբեր միջոցառումների մասնակցում, դրանց շրջանակներում տեսակավորում աղբն ու հանձնում՝ ըստ նշանակության: Ակնհայտ է,որ Հակոբ Արշակյանը միայն տղա երեխա ունենալու մոլուցքով համակված հայ տղամարդկանցից չէ:



Նման նյութեր