Թեստային թռիչքներ են սկսել Պեկինի նոր օդանավակայանում, որը խոշորագույնը կդառնա աշխարհում
Advertisement 1000 x 90

Թեստային թռիչքներ են սկսել Պեկինի նոր օդանավակայանում, որը խոշորագույնը կդառնա աշխարհում

Չինական չորս ավիաընկերությունների՝ Air China-ի, China Eastern Airlines-ի, China Southern Airlines-ի և Xiamen Airlines-ի ինքնաթիռները մայիսի 13-ի առավոտյան պաշտոնապես թեստային թռիչքների են ձեռնամուխ եղել Պեկինի «Դասին» նոր միջազգային օդանավակայանում, որը խոշորագույնը կդառնա աշխարհում:

Դասինի շրջանի վարչակազմի հաղորդագրության համաձայն, որտեղ գտնվում է նոր օդանավակայանը, թեստային թռիչքներին մասնակցում են ավիաընկերությունների Boeing 747-8, Boeing 787-9, ինչպես նաև Airbus A359 և A380 ֆլագմանական ինքնաթիռները:

Նոր օդանավակայանը տեղ է զբաղեցրել Պեկինի հարավում՝ քաղաքի կենտրոնից 46 կիլոմետր հեռավորության վրա: Դրա կառուցման գլխավոր պատճառը դարձել է «Շոուդու» միջազգային օդանավակայանը բեռնաթափելու ձգտումը, որն աշխարհի առավել ծանրաբեռնված օդային հանգրվաններից մեկն է: Երկու օդանավակայանների միջև հեռավորությունը կազմում է մոտավորապես 67 կիլոմետր:

Նոր օդանավակայանը կունենա չորս թռիչքավայրէջքային գոտի և մեկ տարում կկարողանա ընդունել մինչև 620 հազար չվերթ: Դրա նախագիծը նախատեսում է, որ մինչև 2025 թվականն օդային հանգրվանի թողունակությունը կկարողանա կազմել 72 մլն մարդ: Նաև 2025 թվականից Պեկինի նոր օդանավակայանը տարեկան պետք է փոխադրի մինչև 2 մլն տոննա բեռ: Շահագործման հանձնելու նախնական ամսաթիվը պլանավորված սեպտեմբերի 30-ը:



Նման նյութեր