Պուտինը Քոչարյանի հետ կապված պայման ունի
Advertisement 1000 x 90

Պուտինը Քոչարյանի հետ կապված պայման ունի

Ինչպես գրում է hayeli.am-ը, ռուսաստանյան իշխանությունները տարբեր խողովակներով Նիկոլ Փաշինյանի առջեւ պայման են դնում, որ Պուտինի Հայաստան այցից առաջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի։ Հարցը քննարկվել է նաեւ Փաշինյան-Մեդվեդեւ հանդիպման ժամանակ։ Ու չնայած դրանից հետո ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Պուտինը Հայաստանում կլինի հոկտեմբերի 1-ին եւ այդ շահարկումները փակված են, սակայն մեր տեղեկություններով վերջին օրերին ռուսական կողմը հանդիպումներ է նախաձեռնել մեր պաշտոնյաներից մեկ-երկուսի հետ եւ փոխանցել են, որ Քոչարյանի հարցը ուժի մեջ է ու եթե ազատ չարձակեն, ապա չի բացառվում, որ հանդիպում կազմակերպեմ բանտում Պուտին-Քոչարյան ֆորմատով։

Հիշեցնենք, որ ռուսաստանյան հեռուստաալիքները որոշակի ժամանակաով հետաձգել են Փաշինյանի իշխանության ժամկետի մասին խիստ քննադատական ֆիլմերի ցուցադրությունը։

hayeli.am