Կամար: Հավասարակշռված եք շփման ընթացքում, զգացմունքներն արտահայտելիս: Գիտեք՝ երբ է հարկավոր լռել, երբ պաշտպանել ուրիշի կարծիքը, այն հավանության արժանացնել, երբ արտահայտել սեփականը: Միշտ ձգտում եք մտածել ձեր խոսքերի հետևանքների մասին:
Երբ ինչ-որ բան անհանգստացնում է ձեզ կամ համաձայն չեք որևէ բանի հետ, բայց կարծում եք, որ միջամտությունը կարող է կոնֆլիկտի հանգեցնել, ինչի ցանկություն չունեք, փորձեք չխառնվել: Էներգիան պահեք այն ամենի համար, ինչ արժանի է ձեր ուշադրությանը:
Կնոջ դեմք: Դժվար է ձեզ հետ շփվել այն պարզ պատճառով, որ դուք չափազանց ուղիղ եք, ասում եք այն, ինչ մտածում եք: Ազնիվ լինելը, իհարկե, լավ է, բայց երբեմն՝ անտեղի: Երբեմն հենց ձեր ուղիղության «շնորհիվ»՝ կարող եք հայտնվել անհարմար իրավիճակում:
Բացի այդ՝ ձեզ համար դժվար է տարանջատել խնդիրն այն մարդուց, ով խոսում է այդ մասին: Հիշեք, որ լռությունը ոսկի է: Ընդունելով դա՝ ավելի շատ կշահեք, քան կկորցնեք:
Ծով: Շփման ընթացքում զգուշավոր եք, զուսպ, ոչ միշտ եք հստակ արտահայտում մտքերն ու զգացմունքները: Երբեմն վախենում եք, որ մարդիկ կարող են ձեզ սխալ հասկանալ, և այդ դեպքերում որոշում եք առհասարակ չարտահայտվել: Միայն թե վատն այն է, որ չարտահայտված էմոցիաները մնում են ձեր հոգում, և երբ համբերության բաժակը լցվում է, պայթում եք և կարող եք ավելորդ բաներ ասել:
Դա կարող է հանգեցնել անցանկալի խնդիրների մարդկանց հետ շփման ընթացքում: Այդ պատճառով պետք չէ բաց թողնել զգացմունքներն արտահայտելու հնարավորությունը: Եթե սովորեք խիզախ լինել բարդ թվացող իրավիճակներում, բայց չկորցնեք զգուշավորությունն ու չափի զգացումը, ոչ մի խնդիր չեք ունենա:
Նյութը gornnisa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը