Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Հռոմի մրցաշարում։
Առաջին շրջանում մրցաշարի 11-րդ ռակետը 6-3, 6-7 (1-7), 6-3 հաշվով հաղթանակ է տոնել իտալացի Լորենցո Սոնեգոյի նկատմամբ, որը մրցաշարին մասնակցել է «սպիտակ քարտով»։ 2 ժամ 22 րոպե տևած հանդիպման ընթացքում Խաչանովի ակտիվում գրանցվել է 3 էյս, 8 սխալ՝ մատուցման ժամանակ, 3 բրեյք-փոյնթ՝ 10 հնարավորից, իսկ Սոնեգոյի ակտիվում՝ 3 կրկնակի սխալ, 1 բրեյք։
Խաչանովի հաջորդ մրցակիցն իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտն է, որը մրցաշարի մեկնարկում հաղթել է իտալացի Անդրեաս Սեպիին։
Հռոմի մրցաշարի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, որը նախորդ խաղարկության եզրափակչում 6-1, 1-6, 6-3 հաշվով հաղթել է գերմանացի Ալեքսանդր Զվերևին։