70 տարիների ընթացքում Դոնալդ Թրամփը հասցրել է ոչ միայն կուտակել հսկայական հարստություն: Նա նաև հարուստ է իր ժառանգներով: Մասնավորապես, 3 կանանցից նա ունի 5 երեխա և 8 թոռ:
Դոնալդ Թրամփ կրտսերը
38 տարեկան է: Առաջնեկի անունը ԱՄՆ նորընտիր նախագահը կրկնել է: Երեխան ծնվել է 1977 թ. դեկտեմբերի 31-ին, ազգությամբ չեխ՝ մոդել, Իվանա Զելնիչկովայից: Նրանց համատեղ կյանքը տևել է 15 տարի:
Ներկայումս Դոնալդ-որդին զբաղեցնում է հոր ընկերության փոխնախագահի պաշտոնը, հոր «աջ ձեռքն» է: Դոնալդը հոր նախընտրական պայքարում նույնպես զբաղվել է կարևոր գործերով, այնպես որ տարօրինակ չի լինի, եթե քաղաքականությունում էլ շարունակի հոր գործը:
Նրանք իրար նման են. Դոնալդ կրտսերը իբրև հայր չի զիջում Դոնալդ ավագին, քանի որ կնոջ՝ Վանեսա Հեյդոնի հետ միասին ունեն 5 երեխա:
Իվանկա Թրամփ
35 տարեկան է: Իվանկան՝ Դոնալդի և Իվանա Զելնիչկովայի 2-րդ զավակն է: Իվանկան նախընտրել է շարունակել մոր մոդելային բիզնեսը, դառնալով մոդել: Հոգնելով այդ զբաղմունքից, որոշում է նվիրվել ուսմանը, գրքեր գրել: Արդյունքում, նա գերազանցությամբ ավարտում է Փենսիլվանիայի համալսարանի տնտեսագիտական դպրոցը:
Այս պահին Դոնալդ Թրամփի ավագ դուստրը Trump Organization ընկերության փոխնախագահն է: Նա նաև թողարկում է ոսկերչական իրերի հավաքածու՝ Ivanka Trump Collection բրենդով: Իվանկան ամուսնացած է բիզնեսմեն Ջարեդ Քուշների հետ: Նրանք ունեն 3 երեխա: Կրտսերը՝ Թեոդորը ծնվել է պապիկի նախընտրական պայքարի մեկնարկի օրերին:
Էրիկ Թրամփ
32 տարեկան է: Առաջին ամուսնությունից 3-րդ զավակը՝ Էրիկն է: Նա նույնպես աշխատում է հոր կայսրությունում և զբաղեցնում է գործադիր փոխնախագահի պաշտոնը: Ի տարբերություն իր մնացած ազգականների, Էրիկը այդքան էլ չի սիրում լուսանկարվել:
Երկու տարի առաջ Էրիկն ամուսնացել է հեռուստապրոդյուսեր Լարա Յունասկեի հետ: Փեսացուի հայրը այդ կապակցությամբ ձեռնարկել էր ճոխ հարսանիք, հրավիրելով ավելի քան 400 մարդ:
Թիֆանի Թրամփ
23 տարեկան է: Դոնալդ Թրամփի երկրորդ կինը, դերասանուհի Մարլա Մեյփլզն է, իսկ նրանց միակ երեխան՝ Թիֆանին: Ամուսնությունը տևել է 6 տարի: Նրանք բաժանվել են 1999 թ.: Թիֆանին շատ մտերիմ է ավագ քրոջ՝ Իվանկայի հետ: Նա նույնպես սովորել է Փենսիլվանիայի համալսարանում: Սակայն Թիֆանին չի շտապում տեղ զբաղեցնել հոր կայսրությունում: Նա իր ժամանակն անցկացնում է սոցցանցերում և երազում է գրավել Հոլիվուդը:
Բերրոն Թրամփ
10 տարեկան է: Դոնալդի 3-րդ կինը, այժմ արդեն ԱՄՆ Առաջին տիկինը՝ Մելանյան, Թրամփին արու զավակ է պարգևել՝ Բերրոնին: Նա Թրամփի 5-րդ երեխան է: Դոնալդ Թրամփի հաղթական ելույթի ժամանակ հորանջող փոքրիկը հիմա ավելի շատ է հիշվում սոցցանցերում, քան նորընտիր նախագահը:
elle.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը