Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի գրառումը.
«Էսքան խոսում ու գրում ենք, բայց միևնույն ա, շատերի մտահորիզոնը ոչ էլ բացվելու ցանկություն ունի:
Իրոք էտքան բարդ թեմանե՞ր ենք խոսում, որ էս կարգի պրիմիտիվ ձևի խայծը կերել եք հերիք չի, մի հատ էլ դրա շուրջ դատողություններ եք կառուցում ու այլոց առաջ հարցադրումներ անում` ձեր իսկ մոլորության վրա կառուցված «փաստարկներից» ելնելով:
Մեռանք խոսելով Ամուլսարի հետ կապված ֆինանսատնտեսական-աուդիտ և վերլուծություն անելու անհրաժեշտությունից: Մեռանք խոսելով այլընտրանքային ծախս հասկացողությունից, որ Ամուլսարի հանք դառնալու պարագայում ահռելի մեծ ա ու չի հաշվարկվել, մեռանք խոսելով բացասական երկրոդային հետևանքները չծախսավորելու բացթողումներից, որ էլի այս ծրագրի դեպքում զգալի ա լինելու:
Բա լավ մտածելն ինչ ա, որ վախենում եք, ուրիշ ժամանակ խորափիլիսոփայական մտքեր կարտահայտեք:
Թե բա, «եթե հանքը չսկսենք պետությանը հարյուրավոր միլիոնների տուգանքի տակ կառնեն»: Լու՞րջ եք ասում, չնայած ինչի եմ զարմանում, որ մի տարվա մեջ որ չեք կարողանում ըմբռնել, Կառավարության և ԱԺ դերակատարումը պետություն կառուցելու գործում, ձեր ղեկավարման ներքո մեր երկրին ինչի համար ասես դատի կտան ու կշահեն… չեմ էլ զարմանա, որ մի օր տեռորիստ ազգ էլ մեզ հռչակեն Արցախի հարցով:
Ավելի լավ ա լռեք, գոնե կկասկածենք, որ մտածում եք»: