Ես մարդ չեմ լինի, եթե չասեմ, որ շնորհակալ եմ. Սոնա Հովհաննիսյանը՝ Ռիտա Սարգսյանի մասին. armdaily.am
Advertisement 1000 x 90

Ես մարդ չեմ լինի, եթե չասեմ, որ շնորհակալ եմ. Սոնա Հովհաննիսյանը՝ Ռիտա Սարգսյանի մասին. armdaily.am

Ես մարդ չեմ լինի, եթե չասեմ, որ շնորհակալ եմ «Հովերի» նկատմամբ նման վերաբերմունքից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի թեկնածու Սոնա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կապ ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ։

«Ես «Հովեր» կամեռային երգչախմբի ղեկավարն եմ եղել, ինչպես բոլոր սիմֆոնիկ, օպերային, բոլոր կոլեկտիվները, Վիվասել ՄՏՍ-ի կողմից ունեցել ենք ֆինանսական աջակցություն, այդ ամենը կազմակերպվել է «Լույս» հիմնադրամի միջոցով, սա է եղել մեր առնչությունը։ Շուշիում 3 օպերա ենք բեմադրել, սա է եղել իմ առնչությունը։ Ես մարդ չեմ լինի, եթե չասեմ, որ շնորհակալ եմ «Հովերի» նկատմամբ նման վերաբերմունքից։ «Հովերը» գոյություն չէր ունենա, եթե այս աջակցությունը չլիներ։ Վիվասելը մեզ տարեկան 34.8 մլն դրամ է հատկացրել 28 երգչի համար, այսինքն ամսական 100 հազարի չափով։

Եվ դա եղել է մշակույթի նախարարության աջակցությամբ, սա է եղել իմ առնչությունը, որի համար ես շնորհակալ եմ»,- ասաց Հովհաննիսյանը։  Ավելի վաղ ArmDaily.am-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն Կոնսերվատորիայի կառավարման խորհրդի ուսանող անդամներին օրեր առաջ իր մոտ է կանչել Սոնա Հովհաննիսյանը՝ հորդորելով հետին թվով դիմումներ գրել և հրաժարվել խորհրդի անդամությունից: Այդպես նա ցանկացել է խորհրդի անդամ ուսանողներին փոխարինել իր ուզած ուսանողներով, որպեսզի ընտրությունները հարթ անցնեն և ինքն ընտրվի Կոնսերվատորիայի ռեկտոր:

armdaily.am