Կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Ներկա էին բազմաթիվ քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ և համախոհներ, ինչպես նաև ընտանիքի անդամներն ու հարազատները:
Հեղինակը նկարագրել է իր կյանքի իրադարձությունները, այնտեղ նախկին նախագահի մանկության և պատանեկության տարիների վերաբերյալ անհայտ փաստեր կան։
Գրքում ներկայացված են նախորդ դարի 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները, Քոչարյանի գործունեությունը Հայաստանի վարչապետի, իսկ հետո՝ նախագահի պաշտոնում։