ԱՄՆ Սեդարս Սինայ բժշկական կենտրոնի գիտնականներն առաջարկում են կարիճի թույն օգտագործել գլիալ ուռուցքների վիզուալացման համար։ Ինչպես հայտնի է, հենց գլիոման է գլխուղեղի քաղցկեղի տարածված առաջնային ուռուցքը։
Տոզուլերիստիդ կամ BLZ-100՝ քլորոտոքսին պեպտիդի օպտիմալացված սինթետիկ տարբերակն է։ Տվյալ պեպտիդը հայտնաբերվել է կարիճի թույնի մեջ Leiurus quinquestriatus–ի տեսքով։ Բացի BLZ-100–ից, ուռուցքի սահմանների որոնման մեջ կիրառվում է բարձր զգայունությամբ տեսախցիկ, որն աշխատում է ինֆրակարմիր տիրույթին մոտ, ինչպես նաեւ լուսարձակող ներկ:
Մշակման շնորհիվ՝ նեյրովիրաբույժները հնարավորություն են ստանում բարձր ճշգրտությամբ որոշել վիրահատությունների ժամանակ գլիոմաների սահմանները։ 17 մեծահասակ պացիենտի մասնակցությամբ անցկացվել են հաջող կլինիկական փորձարկումներ։ Նրանց վիրահատությունից 3-29 ժամ առաջ ներարկել են BLZ-100։ Մեկ ամիս տեւած դիտարկումների ընթացքում լուրջ հետեւանքներ չեն հայտնաբերվել։
Գիտնականները նախատեսում են շարունակել հետազոտություներն ու նոր կլինիկական փորձարկումներ անցկացնել։ Ընդ որում՝ փորձագետները չեն բացառում, որ իրենց մշակումը կարող է օգտագործվել տարբեր տեսակի ուռուցքների վիրաբուժական միջամտությունների ժամանակ եւս։