
Փարիզյան «Christie’s» աճուրդի տանը կցուցադրվեն քանդակագործ, գծանկարիչ Ժերմեն Ռիշեի երկու աշխատանքները, որոնք վերջին տարիներին գտնվել են լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մասնավոր հավաքածուում։
Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro-ն՝ նշելով, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող «Christie’s»-ում աճուրդը նախատեսված է հունիսի 4-ին։
Քանդակներից մեկի արժեքը գնահատվում է 2.5 մլն եվրո, մյուս քանդակի սկզբնական արժեքը, որը ստացել է «Plaque Tesconi» անվանումը, կազմում է 60 հազար եվրո։