ՀՀԿ-ական նախկին պատգամավորն ամուսնացել է ռուս մեծահարուստի նախկին կնոջ հետ
Advertisement 1000 x 90

ՀՀԿ-ական նախկին պատգամավորն ամուսնացել է ռուս մեծահարուստի նախկին կնոջ հետ

ՀՀԿ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ամուսնացել է ռուսական «Քարդաշյան» Ռոտենբերգ ընտանիքի հարսի հետ:

2003 –ից անընդմեջ 2 անգամ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը, իր երեք երեխաների մորը լքելով, ամուսնացել է երկու երեխաների մոր հետ:

Սակայն նրա նոր կինը ոչ թե սովորական է, այլ «ոսկե»:

Բանն այն է, որ Արզաքանցյանի նոր տիկինը, ըստ ռուսական հայտնի լրատվամիջոց spletnik.ru-ի, ռուսական «Քարդաշյան»՝Ռոտենբերգ ընտանիքից է:

Նա ամուսնացած է եղել Պուտինի մերձավոր շրջապատից ու Forbes-ի հաշվարկներով ՌԴ 40-րդ հորիզոնականի մեծահարուստ՝ Արկադիյ Ռոտենբերգի հետ և նրա հետ համատեղ ուներ երկու երեխա:

Հիշեցնենք, որ արդեն 67 – ամյա Արկադիյ Ռոտենբերգը նախագահում է “Стройгазмонтаж”-ի տնօրենների խորհուրդը և “Явара-Нева” ձյուդոյի ակումբը:

Իսկ Արզաքանցյանը Նատալիայի ու նրա երկու երեխաների հետ ապրում են Անգլիայում:

meganews.am