
Մայիսի 14-ին 7,7 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Պապուա-Նոր Գվինեա կղզի-պետության ափերի մոտ: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր մոտավորապես 20 հազար բնակչությամբ Կոկոպո քաղաքից 28 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա Էր: Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել: Հայտարարված Է ցունամիի սպառնալիք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: