
Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի պատի փլուզումից հետո ոչ մի աշխատանք չի կատարվել: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: «Պատի փլուզումից հետո իտալացի ռեստավրատորը նախագծեց, ապա էսքիզն ուղարկեց մեզ, մենք էլ ստորագրեցինք, ասացինք գնացեք, արեք: Այդ նախագիծը գնաց կառուցապատողի մոտ, որը պետք է սկսեր կառուցումը, բայց մինչև այժմ ոչինչ չի արվել»,-ասաց նա:
Մեսչյանը նշեց, որ իրենք այլևս ոչ մի իրավասություն չունեն կառույցի հետ կապված: «Գնդակը մշակույթի նախարարության դաշտում է: Կառուցապատողը սեփականատիրոջ հետ պետք է այդ հարցերը լուծեր: Կառույցի վիճակը շատ վատ է, վաղը մյուս օրը կարող է տանիքը ևս փլվել»,-նշեց Մեսչյանը: