
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը պատրաստ է հանդիպել Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ:
Լևոն Քոչարյանն այս մասին ասել է այսօր՝ դատարանում պատասխանելով Factor.am-ի հարցին:
Հիշեցնենք, որ երեկ Ռ. Քոչարյանի որդուն հանդիպելու ցանկություն էր հայտնել անձամբ Սարգիս Քլոյանը:
Լրատվամիջոցի հարցին, թե ինչ է նա ցանկանում ասել Քոչարյանին, Սարգիս Քլոյանը պատասխանել էր․ «Աստված պահի Քոչարյանի բալին, ոնց էր համը իմ ձագի։ Դա եմ ուզում իրեն ասել»։
Այսօր Լևոն Քոչարյանն ասաց՝ ինքը ևս ցավում է տասը զոհերի համար և նշեց, որ սպանությունները տարիներ շարունակ շահարկվել են: