«Հարգելի Երևանի քաղաքապետարան, արդեն արժե մտածել այս մասին». Սերգեյ Ղահրամանյան
Advertisement 1000 x 90

«Հարգելի Երևանի քաղաքապետարան, արդեն արժե մտածել այս մասին». Սերգեյ Ղահրամանյան

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աշխարհը զարգանում ա, այո, դժվար կլինի հավատալ, բայց իսկապես զարգանում են, ու մասնավորապես քաղաքային երթևեկության մեջ տուգանքները փոխարինվում են «անհաղթահարելին անկարող լինել հաղթահարել»-ով:

Մայրաքաղաքում բազմաթիվ են տեղերը, որտեղ ավտոները երթևեկում են մայթերով, հետիոտներին են խոչընդոտում, հա ՃՈ-ն տուգանում ա, չի զլանում, բայց օր օրի ավտոների քանակը զգալիորեն ավելանում ա, իսկ ՃՈ-ի էկիպաժների քանակը չի ավելանում, ուրեմն պետք է ինչ-որ լուծում գտնել:

Բայց հեծանիվ հայտնագործելու ժամանակներն անցել են, ահա ընտրեք ըստ ձեր ճաշակի և գրպանի, բազմաթիվ մեթոդներ, թե ինչպես կարելի է անել, որ վարորդների համար ուղղակի անհնարին լինի մուտք գործել մայթ և վերջ, ոչ մի ավել ռեսուրսի վատնում չի լինում, ոչ ոք չի նյարդայինանում, մի՞թե այդքան բազմամիլիոնանոց ծրագիր է սա: Գիտենք, թե որ փողոցներում են այսպես անում, դաժե թե որ հատվածներում փողի չափն էլ չի զսպում խախտում անողին….այնպես որ, հարգելի Երևանի քաղաքապետարան արդեն արժի մտածել այս մասին, միաժամանակ նաև մայրաքաղաքում պետք է վերջ տալ «փողոց-ավտոսրահ»-ներին, որպեսզի կայանատեղիները օգտագործվեն բուն նպատակի համար, այլ ոչ թե որպես վարձույթի սրահ կամ ավտոսալոն:

Տուգանքներն իրենց դարն ապրել են, պետք է միջավայրն այնպես հարմարեցվի, որ մարդն ուղղակի ի վիճակի չլինի խախտում անելու»:



Նման նյութեր