Ինչպես են Զուգդիդիում հարձակում գործում Միխայիլ Սաակաշվիլիի կնոջ և լրագրողական խմբի վրա (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչպես են Զուգդիդիում հարձակում գործում Միխայիլ Սաակաշվիլիի կնոջ և լրագրողական խմբի վրա

Զուգդիդիում հարձակում է տեղի ունեցել քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կնոջ՝ Սանդրա Ռուլովսի վրա, տեղեկացրել է apsny.ge-ն: Հարձակումը տեղի է ունեցել Դադիանի պալատի մոտ:

«Օդիշի» հեռուստաընկերության լրագրողները տեսանյութ են պատրաստել Զուգդիդիի քաղաքապետի թեկնածու Սանդրա Ռուվոլսի մասին, երբ հայտնվել են սադրիչները: Անհայտ անձինք վիրավորական արտահայտություններ են հնչեցրել քաղաքական գործչի, լրագրողների հասցեին, քաշքշել նրանց և վազել լուսանկարչի հետևից:

«Շատ կոպիտ վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում վրացերեն և մեգրելերեն: Մեզ չթողեցին աշխատել: Մենք խնդրեցինք ոստիկան կանչել, սակայն որևէ մեկը չհայտնվեց«,- ասել է Ռուլովսը:

Այժմ ուսումնասիրվում են դեպքի մանրամասները:

Միխայիլ Սաակաշվիլիի կինն իր թեկնածությունն է առաջադրել քաղաքապետի ընտրություններին ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» դաշինքի կողմից:

galatv.am



Նման նյութեր