
Լույս մայիսի 15-ի գիշերը ձյան առատ տեղումներ են գրանցվել Ֆրանսիայի Կորսիկա կղզու լեռնանցքներում: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը: Հեռուստաալիքի կադրերը ցուցադրում են ձնակույտեր, որոնց մեջ մարդիկ խրվում են գրեթե մինչև ծնկները, և ձյունածածկ ավտոմեքենաներ ճամփեզրերին:
Ձյան տեղումների հետևանքով ավտոմոբիլային երթևեկության համար ժամանակավորապես փակվել էր Վիցանովա լեռնանցքը, որը կապում է Կորսիկայի երկու գլխավոր քաղաքները՝ Այաչոն և Բաստիան: Կղզու մյուս լեռնանցքներում մայիսի 15-ին աշխատել է ձնահավաք տեխնիկան: