«Դաժան բան է, երբ պատերազմն ընթանում է պետականության բացակայության պայմաններում։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ Ադրբեջանի հետ մղվող պատերազմը տանուլ ենք տալիս։ Դա լավ հասկանում է նաեւ Բաքուն։ Թույլ պետականություն ու խղճուկ տնտեսություն ունեցող որեւէ երկիր չի կարող երկար ժամանակ պատերազմել մի երկրի դեմ, որն ունի համեմատաբար ուժեղ տնտեսություն, մեծ ռեսուրսներ, ինքնուրույն արտաքին քաղաքականություն, դաշնակիցներ:
Կա երկու ճանապարհ. կամ հաղթահարում ենք «ռուսական վախը» եւ ազգովին լծվում անկախ պետականության ու խարխլված տնտեսության վերականգնման գործին, ինչը հնարավորություն կտա հրեական պետության օրինակով թշնամական օղակի մեջ ամուր ոտքի կանգնելու, կամ՝ որպես կամազուրկ ու անկարող, ծույլ ու սպառված մի հասարակություն վերջնականապես դուրս մղվում պատմության թատերաբեմից՝ մխիթարվելով սեփական պարտություններից հյուսված լեգենդներով»։
Արշալույս Զուրաբյան