
Մայիսի 16-ին, ժամը 06:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են Է.Ս.-ի (ծնված 1950 թ.) ինքնասպանության փորձը:
Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: