«Դրանց միակ նպատակն է վերացնել մեզ որպես աշխարհաքաղաքական գործոն». Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

«Դրանց միակ նպատակն է վերացնել մեզ որպես աշխարհաքաղաքական գործոն». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն այսպես… Այսօր Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն արել է մի քանի հայտարարություն՝ Արցախի հակամարտության բանակցությունների շուրջ։ Մամեդյարովի ասածից ստացվում է, որ հայկական կողմը բանակցում է մի փաստաթղթի շուրջ, որը, ըստ Մամեդյարովի, «հայտնի է բոլորին» ( թե ինչ է հայտնի բոլորին՝ նա չմանրամասնեց)։

Ապա Մամեդյարովն անթաքույց պնդում էր, որ հենց հայ ժողովուրդը պետք է ինքն իրեն պատրաստի խաղաղությանը (փաստացի ինքնասպանության): Ուրեմն հարգելիներս, մի մոռացեք, որ Մամեդյարովն ադրբեջանցի չինովնիկ է և համաձայն «հին» ադրբեջանական ավանդույթի, նա պարզապես չի կարող չխեղաթյուրել իրականությունը։

Երկրորդը` ի վերջո եկել է պահը, վերջ տալ կեղծ պացիֆիստական խաղերին և կոնցենտրացնել բոլոր ռեսուրսները կոշտ դիմակայության ադրբեջանական ֆաշիզմին։

Հերիք է` մենք ինքներս մեզ խաբենք, դրանցից հնարավոր չէ ակնակալել, ինչ-որ ադեկվատ վերաբերմունք դեպի մեզ։ Չկասկածեք` դրանց միակ նպատակն է վերացնել մեզ որպես աշխարհաքաղաքական գործոն` Մեծ Թուրանի ձևավորման ճանապարհին»:



Նման նյութեր