Կիրկորովը պատմել է՝ ինչպես կարող է ԼԳԲՏ հանդեպ անբարյացակամ վերաբերմունքը խանգարել հաղթանակին «Եվրատեսիլ»-ում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կիրկորովը պատմել է՝ ինչպես կարող է ԼԳԲՏ հանդեպ անբարյացակամ վերաբերմունքը խանգարել հաղթանակին «Եվրատեսիլ»-ում

Ռուսական փոփ երաժշտության արքա Ֆիլիպ Կիրկորովը հարցազրույց է տվել Քսենիա Սոբչակին նրա YouTube-յան շոուի ընթացքում և բավական հանգիստ պատասխանել պրովոկացիոն հարցերի։ Օրինակ՝ համասեռամոլների մասին… Նրա խոսքով՝ ինքը ևս ինչ-որ չափով «պրոպագանդում է գեյ մշակույթը»՝ փետուրներով և քարերով զարդարված վառ հագուստ կրելով։ Նա մանրամասն չի խոսել իր կողմնորոշման մասին, սակայն դժգոհությամբ նշել է, որ իրեն այնքան էլ դուր չի գալիս, որ բոլորը հետաքրքրվում են՝ արդյոք ինքը համասեռամոլ է, թե ոչ։

Նա խոսել է նաև ԼԳԲՏ թեմայի մասին, որը պրոպագանդվում է «Եվրատեսիլ»-ում։ Նրա խոսքով՝ կարելի է ասել, որ մրցույթը ԼԳԲՏ կենտրոնն է, և արևմտյան հանրությունը նորմալ է տրամադրված դրա նկատմամբ։ Իսկ եթե մասնակիցներից որևէ մեկը կամ նրա թիմի անդամներից որևէ մեկը բացասաբար արձագանքի համասեռամոլներին, վարկանիշը կարող է կտրուկ անկում ապրել։ ԼԳԲՏ համայքնի ներկայացուցիչները չեն ցանկանում, որ հետագայում հաղթի այդպիսի երկիր, քանի որ նման բառերից հետո վախենում են, որ այդ երկիր գնալն իրենց համար ապահով չէ։ Նա որպես օրինակ ներկայացրել է Բելառուսի ներկայացուցիչ Զենային. նրա պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը բացասաբար է արտահայտվել համառեսալոմերների մասին, և երգչուհու վարկանիշը կտրուկ անկում է ապրել… Ընդ որում, նա ամեն դեպքում հայտնվել է եզրափակչում…

Մի քանի տարի ատաջ կատարողներից մեկը, որը Հայաստանը ներկայացնում էր «Եվրատեսիլ»-ին, բացասաբար էր արձագանքել թեմային, ինչի արդյունքում արժանացել էր չխչրախուսաող մեկնաբանությունների տարափի։

Ընդ որում, «Եվրատեսիլ 2019»-ի շուրջ արդեն իսկ գեյ-սկանդալ է սկսվել։ Մրցույթի հեռարձակման ընթացքում կադրում էին հայտնվել համբուրվող տղամարդիկ։ Հեռուստադիտողներից շատերը զայրացած էին…

style.news.am