Ամեն տարի հարյուրավոր օրանգուտաններ են որսում, որպես տնային կենդանի պահելու համար:
Այս օրանգուտանը, որին կապել էին ծառից, անհույս սպասում էր իր գնորդին, բայց բարեբախտաբար նրան փրկեցին:
Ինչպես Բորնեո կղզու բազմաթիվ օրանգուտաններ, Ռոուիտ անունով կապիկն էլ ստիպված էր ապաստան փնտրել գյուղերում, արմավների պլանտացիաների կողմից հարազատ տունը կորցնելուց հետո: Մինչ դա տեղի կունենար, Օրանգուտանների պաշտպանության կոմիտեն (Center for Orangutan Protection’s APE Crusaders and Orangutan Outreach) տեղեկացվել էր, և նրանք միջամտել էին:
Ռոուիտին կապանքներից ազատեցին

…և տեղափոխեցին անվտանգ տարածք

Չնայած Ռոուիտը դեռ չգիտեր, բայց ազատությունը մոտ էր…

2 շաբաթ ձեռքերի ու ոտքերի վերքերը բուժելուց հետո, փրկարարները որոշեցին, որ Ռոուիտը լիովին առողջ ու բավական կազդուրված է և երկրորդ հնարավորությունն ունի վերադառնալու բնականոն կյանքի՝ բնություն:

Ռոուիտին նավակով տեղափոխեցին վերահսկվող անտառ, որտեղ նա պետք է ազատ արձակվեր…

…և նորից բնության գրկում, վտանգից հեռու…

Հույս ունենանք, որ վերջին անգամն ենք տեսնում Ռոուիտին, բայց իր պատմությունը անպայման կշարունակվի…
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը







