
Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող ավազի հանքերի չարաշահումների հետ կապված նյութերն ուղարկվել են պետական վերահսկողական ծառայություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ իր գործունեության ընթացքում հայտնաբերվել են գույքի չարաշահումներ, ապօրինի տնօրինումներ։ «Կադաստրի կոմիտեն բոլոր բացահայտումները, որոնցում կան դիրքի չարաշահման ռիսկեր, ուղարկվում են իրավապահ մարմիններ: Կոմիտեն սեփականության իրավունքի երաշխավորն է հանրապետությունում, և մեր մոտեցումն է, որ մենք զերծ պետք է լինենք բացահայտումների մասին բարձրաձայնելուց: Դեպքերը բազմաթիվ են՝ կան և հայտնի, և անհայտ անուններ»,- նշեց նա:
Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ Արարատի մարզի Ռանչպար գյուղ էր այցելել, որից հետո անդրադարձել էր գյուղում «ավազի հանքերի անխնա եւ անտրամաբանական» շահագործմանը։