Թռչնի ամենամեծ արձանը Երկրի վրա. տեսանյութ՝ դրոնից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Թռչնի ամենամեծ արձանը Երկրի վրա. տեսանյութ՝ դրոնից

Դրոնը տեսանկարահանել է թռչնի ամենամեծ արձանն աշխարհում: Խոսքը վերաբերում է Ջաթայու միստիկական կիսաստվածի արձանին, որը տեղադրված է Հնդկաստանի համանուն բնական արգելոցում:

Արձանն իրենից ներկայացնում է «Ռամայանա» հին հնդկական էպոսի հերոսին: Այն խորհրդանշում է առասպելական թռչնին՝ կիսաստված-ճուռակին, որը փորձում է գերությունից ազատել Սիթային, որին առեւանգել էր Ռավանան: Արձանը տեղադրվել է այն վայրում, որտեղ, ըստ լեգենդի, Ջաթայուն ընկել էր, երբ Ռավանան մահացու վիրավորում էր հասցրել նրան: Հուշարձանը տպավորիչ չափեր ունի` 200 ֆուտ (60 մետր) երկարություն, 150 ֆուտ (45 մետր) լայնություն և 70 ֆուտ (21 մետր) բարձրություն: