«Մենք միասին շատ բանի միջով ենք անցել». նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ու ռուս միլիարդատիրոջ նախկին կինը` Նատալյա Ռոտենբերգը, միասին են (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մենք միասին շատ բանի միջով ենք անցել». նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ու ռուս միլիարդատիրոջ նախկին կինը` Նատալյա Ռոտենբերգը, միասին են

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ 67-ամյա միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը և ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը տևական ժամանակ է` միասին են։

Դեռ ամիսներ առաջ Spletnik-ը գրել է, որ ամուսնալուծությունից հետո 2 երեխաների հետ Անգլիայում բնակություն հաստատած Նատալյայի անձնական կյանքում ամեն ինչ, կարծես, կարգավորվել է. Ինստագրամի իր էջում նա լուսանկար է հրապարակել հայ գործարար Տիգրան Արզաքանցյանի հետ, որին կից օգտագործել է նաև «սիրո նոր պատմություն» հեշթեգը։

Spletnik-ի հրապարակած լուսանկարը Նատալյայի ինստագրամյան էջում այժմ չկա, սակայն Տիգրան Արզաքանցյանի հետ մի շարք այլ լուսանկարներ կան։ Tert.am Life-ն առանձնացրել է դրանք:

Վերջին ամիսներին զույգը միասին է ներկայանում տարբեր պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Նատալյան Արզաքանցյանի հետ լուսանկարներ հրապարակել սկսել է 2018-ի աշնանից։ Այս շրջանում նա եղել է նաև Երևանում։ Սեպտեմբերին Նատալյան լուսանկար է հրապարակել Հանրապետության հրապարակից և գրել. «Նոր տեղ ինձ համար։ Երբեք մի դադարեք ճամփորդել և բացահայտել նոր վայրեր, քաղաքներ, երկրներ»։

Այս օրերին Նատալյան լուսանկարներ է հրապարակում Փարիզից, ուր ևս մեկնել է Արզաքանցյանի հետ։

Մայիսի 10–ին նա համատեղ լուսանկար է հրապարակել և մակագրել. «Այսօր մեզ համար կարևոր օր է։ Գուցե լինեն մարդիկ, որոնք կասեն` հետո ինչ, իսկ մեզ համար սա շատ կարևոր օր է։ Մենք միասին շատ բանի միջով ենք անցել, մենք չենք հանձնվել և չենք կոտրվել, ընդհակառակը, միայն ավելի ուժեղ ենք դարձել»։

Արզաքանցյանի հետ մեկ այլ լուսանկար հրապարակելիս Նատալյան գրել է, որ հարաբերություններում ամենակարևորը միմյանց սատարելն ու ապագայի հանդեպ հավատն է։

«Ամեն մարդ պետք է գտնի իր երկրորդ կեսին։ Երբեմն, դու չես կարող բացատրել` ինչո՞ւ հենց նա, դու ուղղակի հետևում ես սրտիդ. չէ՞ որ այն միշտ ճիշտ է»,– ընթրիքի ժամանակ արված ռոմանտիկ լուսանկարին կից գրել է Նատալյան։

Համատեղ արված տեսանյութն էլ նա մակագրել է. «Մենք վայելում ենք միասին անցկացրած ժամանակը։ Ամեն ակնթարթն ուզում ենք մտապահել մեր հիշողության մեջ»։

Այս օրերին քննարկվում է նաև Տիգրան Արզաքանցյանի ամուսնական կարգավիճակն ու 3 երեխա ունենալը։ ԱԺ պաշտոնական կայքում նշված է, որ նախկին հհկ-ական պատգամավորն ամուսնալուծված է, ունի երեք երեխա:

Իր հերթին Նատալյան, որը շարունակում է կրել նախկին ամուսնու ազգանունը և հենց այս ազգանվամբ է գրանցված Ինստագրամում, Արկադի Ռոտենբերգի հետ ամուսնացած է եղել 2005-2013 թթ.։ Ամուսնալուծությունից հետո նա իրենց երկու երեխաների հետ բնակություն է հաստատել Անգլիայում։ Նատալյան զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ, դիզայնով, ինչպես նաև ունի իր բարեգործական հիմնադրամը։

life.tert.am