Ավստրալիայում առաջարկել են ստեղծել ինքնասպանությունների կանխման նախարարություն
Advertisement 1000 x 90

Ավստրալիայում առաջարկել են ստեղծել ինքնասպանությունների կանխման նախարարություն

Ավստրալիայում առաջարկել են ստեղծել դաշնային նախարարություն՝ National Suicide Prevention Office, որը կզբաղվեր ինքնասպանությունների կանխմամբ: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ինքնասպանությունների կանխման կազմակերպությունը (ԻԿԿ):

«Ինքնասպանությունների կանխումը մնում է շատ բարդ խնդիր եւ այն անհրաժեշտ է լուծել որպես ամբողջ հասարակության խնդիր՝ կառավարության մակարդակով, եւ ավստրալացիների ինքնասպանության փորձերը չդիտել առողջապահության դիրքերից»,- պարզաբանել է ԻԿԿ-ի գործադիր տնօրեն Նյուվես Մյուրեյը:

Նրա կարծիքով՝ այդ աշխատանքում հարկավոր է գործի դնել Centrelink-ի՝ սոցիալական ապահովության ավստրալական գործակալության աշխատակիցներին, ինչպես նաեւ ֆինանսական կոնսուլտանտներին եւ կոմունալ կազմակերպությունների աշխատողներին: Նրանց հարկավոր է ուսուցանել՝ ի հայտ բերելու ինքնասպանություն գործել պատրաստվող մարդկանց, ասել է Մյուրեյը:

Ավստրալիայի համայնքների խորհրդի կողմից մայիսին հրապարակված զեկույցի համաձայն, օրական միջին հաշվով ինքնասպանություն է գործում ութ ավստրալացի: Ինքնասպանությունների մակարդակը տեղաբնիկ ավստրալացիների շրջանում երկու անգամ ավելի բարձր է, քան ոչ բնիկների շրջանում: Ավստրալիայի վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 3128 մարդ, ինչը 9,1 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:

Ինքնասպանություններն այժմ 13-րդ տեղում են այն պատճառների թվում, որոնք առավել հաճախ են հանգեցնում ավստրալացիների մահվան: