Նոր ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է ձվի ևս մեկ բացառիկ օգտակարությունը։ Clinical Nutrition հանդեսում հրապարակված հոդվածում ասվում է, որ ձվի պարբերական օգտագործումը մեծ տարիքում օգնում է պայքարել տեսողության կորստի դեմ։
Ավստրիալացի մասնագետները հետևել են 3654 հոգու առողջությանը 15 տարի շարունակ։ Արդյունքում պարզվել է, որ շաբաթական 2-4 ձու ուտող մարդիկ 49 տոկոսով ավելի քիչ են ծեր տարիքում տեսողության կորուստ ունեցել, քան նրանք, ովքեր շաբաթական մեկ ձու են ուտում։
Մասնագետները սա բացատրում են ձվում առկա լյուտեինով և զեաքսանտինով, որոնք մեծ քանակով պարունակվում են աչքի ցանցաթաղանթում դրական են ազդում տեսողության վրա։