
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին, հայտնում է հեղինակավոր «The Times» պարբերականը։
Լոնդոնյան ակումբը հայտարարություն էր տարածել՝ դժգոհելով Եվրոպայի լիգայի եզրափակիչն Ադրբեջանում անցկացնելու որոշումից։ Այդ հայտարարությունը հենց պարբերականին թույլ է տալիս մտածել, որ ակումբը, անվտանգության նկատառումներից ելնելով, Մխիթարյանին չի տանի Բաքու:
Պարբերականը հիշեցնում է նաև, որ Մխիթարյանը նախկինում էլ չի մեկնել Ադրբեջան՝ եվրագավաթային հանդիպումներին մասնակցելու: