Արտակարգ դեպք Արարատի մարզում. ամուսինը դանակի հարված է հասցրել իր նախկին կնոջ սրտին. մինչ բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Արարատի մարզում. ամուսինը դանակի հարված է հասցրել իր նախկին կնոջ սրտին. մինչ բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի 2-րդ շենքի բնակիչ՝ 38-ամյա Կարինե Հակոբյանն է, ով այս պահին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով Կ. Հակոբյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության Վեդու բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի բնակիչ՝ 32-ամյա Գևորգ Ղևոնդյանին։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Վեդու քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սիսակ Հայրապետյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որը քննիչն առգրավել է։ Քննիչ Ս. Հայրապետյանի որոշմամբ Գ. Ղևոնդյանը ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալն ու տուժածը նախկին ամուսիններ են։

shamshyan.com



Նման նյութեր