
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առանձին ներկայացուցիչներ համոզված են, որ Իրանը պատրաստվում Է առաջինը պատերազմ սանձազերծել Միացյալ Նահանգների դեմ: Մայիսի 16-ին այս մասին հայտնել Է The Wall Street Journal (WSJ) թերթը:
Թերթի աղբյուրների տվյալներով՝ Թրամփի վարչակազմում տարակարծություն կա այն բանի վերաբերյալ, թե ինչպես մեկնաբանել Թեհրանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Իրանը գտնվում Է լիամասշտաբ առճակատման եզրին: Ոմանք կարծում են, թե, ելնելով ամերիկյան հետախուզության տվյալներից, Իրանի իշխանությունները համոզված Էին, որ ԱՄՆ-ը լիամասշտաբ ռազմական հակամարտություն կսանձազերծի, եւ պատրաստվում Էին պատասխան միջոցների:
Սակայն, ինչպես ընդգծում Է թերթը, ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ներկայացուցիչների թվում կա նաեւ այն կարծիքը, որ «Իրանը պլանավորում Է կամ պլանավորել Է առաջինը հարված հասցնել»: Մայիսի 16-ին նախագահ Թրամփը հույս Է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակամարտությունը պատերազմի չի վերաճի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: