ԱՄՆ-ի ծովուժի հրթիռանավերը մտել են Պարսից ծոց
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ի ծովուժի հրթիռանավերը մտել են Պարսից ծոց

Իրանի հասցեին Միացյալ Նահանգների սպառնալիքների ֆոնին ամերիկյան երկու Էսկադրային ականակիրներ՝ հանդերձված Tomahawk թեւավոր հրթիռներով, անցնելով Հորմուզի նեղուցը, մտել են Պարսից ծոցի ջրատարածք: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Ռազմածովային ինստիտուտի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչներին:

Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ « McFaul եւ Gonzalez Էսկադրային ականակիրները Հորմուզի նեղուցով անցել են մայիսի 16-ի երեկոյան՝ որեւԷ խոչընդոտի չհանդիպելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ուժերի կողմից»:

Առկա տվյալներով՝ մարտանավերից յուրաքանչյուրը կարող Է կրել մինչւ 56 Tomahawk թեւավոր հրթիռներ՝ 1,6 հազար կմ հեռահարությամբ, ինչպես նաեւ հակահրթիռներ եւ հականավային հրթիռներ:

Նաեւ նշվում Է, որ ներկայում Հորմուզի նեղուցի ջրատարածքում Է գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խմբավորումը՝ Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: