ԶԼՄ-ներ. Կասիլյասն ընթացիկ մրցաշրջանից հետո կավարտի ֆուտբոլիստի կարիերան
Advertisement 1000 x 90

ԶԼՄ-ներ. Կասիլյասն ընթացիկ մրցաշրջանից հետո կավարտի ֆուտբոլիստի կարիերան

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի կաթվածի պատճառով մտադիր է ավարտել ֆուտբոլիստի կարիերան ընթացիկ մրցարջանից հետո, հայտնում է ABC-ն:

Սպասվում է, որ դարպասապահն այդ մասին կհայտարարի, երբ մրցաշրջանն ավարտվի «Պորտուի» համար:Ակումբը ևս երկու խաղ պետք է անցկացնի` առաջնությունում մրցելով «Բենֆիկայի» հետ (մայիսի 18), իսկ Գավաթի եզրափակչում` «Սպորտինգի» հետ (մայիսի 25):

Հիշեցնենք` Կասիլյասը սրտի կաթված էր ստացել մարզմանը: Բժշկական շտաբը որոշել էր նրան տեղափոխել քաղաքի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան վիրահատել էին: Հիմա Կասիլյասի կյանքին վտանգ չի սպառնում: Ֆուտբոլիստը դեռ մեկ տարի ունի պայմանագրով:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ կարիերան ավարտելուց հետո 37-ամյա դարպասապահը կարող է պաշտոն ստանալ ակումբում:

armsport.am