Սինդի Քրոուֆորդը՝ աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող մանեկենուհիներից մեկը, եւ նրա ամուսինը՝ Ռենդի Հերբերը, որոշել են ազատվել կալիֆոռնիական առափնյակում գտնվող տնից, որը նրանց Է պատկանում վերջին 20 տարում:
Այդ մասին հայտնել Է Mansion Global-ը: Չորս ննջարանով առանձնատունը, որը գտնվում Է Մալիբուում, նրանք գնահատել են 7,49 մլն դոլար: Տունն ունի հյուրասենյակ՝ բուխարիով, ընդարձակ պատշգամբաձեւ շինվածք, պանորամային պատուհաններ, փայտե հատակներ: Զույգը տնատիրությունը ձեռք Է բերել 1998 թվականին՝ 1,85 մլն դոլարով (այսօրվա գնից չորս անգամ ավելի Էժան): Սինդի Քրոուֆորդն ամերիկացի մոդել Է, հեռուստահաղորդավարուհի եւ դերասանուհի: 1980-ականների վերջից եւ 1990-ական թվականների ընթացքում նա առավել մեծ ժողովրդականություն վայելող եւ ամենաբարձր վարձատրվող մանեկենուհիների թվում Էր: Նա դարձել Է առաջին թոփ-մոդելը, որը մերկացած կեցվածք Է ընդունել Playboy հանդեսի համար: Մեծ տարածում ունեին Քրոուֆորդի ֆիթնես-դասերի տեսագրությունները: Նա նաեւ MTV ալիքով վարում Էր «Ոճի տուն» ծրագիրը: 1995 թվականին նկարահանվել Է «Ազնիվ խաղ» ֆիլմում: 1991-ից մինչեւ 1995 թվականն ամուսնացած Է եղել դերասան Ռիչարդ Գիրի հետ: