Փոքր բիբերը կարող են թոքերի քաղցկեղի ախտանիշ լինել. գիտնականներ
Advertisement 1000 x 90

Փոքր բիբերը կարող են թոքերի քաղցկեղի ախտանիշ լինել. գիտնականներ

Մարդկանց մեծամասնության մոտ թոքերի քաղցկեղը զուգորդվում է այնպիսի ախտանիշների հետ ինչպիսիք են երկարատեւ հազը, կրծքավանդակում ցավերը, դժվարացած շնչառությունը: Սակայն Canadian Cancer Society-ից մասնագետների համաձայն՝ քաղցկեղի ախտանիշ կարող են լինել նաեւ փոքր բիբերը:

Բացի բիբերի փոքրացումից թոքերի քաղցկեղի հնարավոր զարգացման մասին կարող են վկայել նաեւ իջեցումը եւ կոպերի թույլ տոնուսը: Այս հիվանդության ազդանշան կարող է լինել նաեւ ուսերում ցավը եւ դեմքի շրջանում քրտնարտադրության մակարդակի նվազումը:

Այս տեղեկությունը կարող է օգտակար լինել երիտասարդ բժիշկների համար, քանի որ թոքերի քաղցկեղի դիագնոստիկան բավականին բարդ է համարվում օնկոլոգիայի մյուս տեսակների համեմատ, քանի որ դրա ախտանիշները հեշտությամբ կարելի է շփոթել սովորոկան մրսածության նախանշանների հետ, ինչպես նաեւ թոքերի այլ հիվանդությունների հետ:

Արդյուքնում թոքեորի քաղցկեղը հաճախ ախտորոշում են շատ ուշ եւ պացիենտներին արդեն հնարավոր չի լինում օգնել:

Ինչպես պարզաբանել են գիտնականները, թոքերի վերին մասով անցնում են մի շարք նյարդեր, օնկոլոգիայի զարգացման ժամանակ հենց դրանք են  ենթարկվում ուռուցքային բջիջների ազդեցությանը:

Նման գործընթացի հետեւանքով բիբերի փոքրացում է տեղի ունենում, դեմքի քրտնարտադրության նվազում, ցավեր ուսերի հատվածում:

Սակայն նշենք, որ բիբերը կարող են փոքրանալ նաեւ այլ, օրինակ որոշ ռեւմատիկ հիվանդություններից, բացի այդ գլխի վնասվածքները նույնպես կարող են ազդել բիբերի վրա: Դրա համար, եթե դուք բիբերի փոփոխություն եք նկատել, անպայման դիմեք բժշկի, ով կկարողանա պարզել, թե որն է այդ փոփոխությունների պատճառը:

med.news.am