
Բրիտանացի արքայազն Հարրիի և նախկին դերասանուհի, ամերիկացի Մեգան Մարքլի առաջնեկի ծննդյան վկայականի հրապարակումը վերջ է դրել բոլոր ենթադրություններին, թե որտեղ է ծնվել Արչի Հարրիսոն Մաունթբատտեն-Վինդզորը:
Ծննդյան վկայականում նշված է, որ Արչին ծնվել է մասնավոր ծննդատանը՝ Portland Hospital-ում, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում:
Նույն հիվանդանոցում ծնվել են նաև արքայազն Հարրիի զարմուհիները՝ արքայադստրեր Բեատրիսն ու Էժենին, ինչպես նաև թագուհու քրոջ ՝ արքայադուստր Մարգարեթի թոռները: