Արտաքինը՝ սլավոնական, խելքը՝ բրիտանական (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արտաքինը՝ սլավոնական, խելքը՝ բրիտանական

Լուսանկարիչը Մարիա Զախարովայի հարսանիքի մասին

Մարիա Զախարովան ռուսական դիվանագիտության վառ անհատականություններից է: Նա ՌԴ ԱԳ-ը պաշտոնապես ներկայացնող առաջին կին դիվանագետն է: Վերջերս նա ամուսնու հետ նշեց իրենց ամուսնության հերթական տարեդարձը, որի պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 11 տարի առաջ՝ Նյու Յորքում: Այն ժամանակ Զախարովան ԱՄՆ է աշխատել: life.ru-ն զրուցել է հարսանիքի լուսանկարչի հետ:

0e8bf8e282bf7645dda6582fcd2a7285__1920x

brit7

brit8

Նիկոլայ Կոմիսարովը խոստումնալից լուսանկարիչ է: Նրա աշխատանքները հրապարակվում են New York Times-ում: Նրա «վրձնին» են պատկանում Դոնալդ Թրամփի, Հիլարի Քլինթոնի շատ լուսանկարներ, իսկ 11 տարի առաջ նա ֆիքսել է Մարիա Զախարովայի հարսանյաց հանդեսը:

brit1

– Հրավիրեցին հարսանիքը նկարելու,- հիշում է Նիկոլայը,- հավանաբար, Մարիան ինձ նախկինում նկատել էր. ես դեսպանատան համար էլ էի նկարում: Այն ժամանակ Մարիան շարքային աշխատակից էր, բայց արդեն առանձնանում էր՝ խելացիությամբ, առաջնորդի ձիրքով: Ոչ մեկը չէր կարող ասել, թե ուր կհասնի, բայց որ սովորական կին չէր՝ հասկանալի էր: Սկզբում հյուպատոսարանում նկարահանվեցինք դրոշի մոտ, փաստաթղթերի, հետո ստորագրությունները… Հետո Մարիայի նախաձեռնությամբ գնացինք այգի, զբոսանքի: Կենտրոնական Այգու մի հատված ընտրեց, որը 91-րդ փողոց է դուս գալիս, հյուպատոսարանի մոտ:

brit3

brit2

Նկարվելիս քչախոս էր, կարողանում էր լսել: Զգում էի, որ արտասովոր անձնավորություն է: Ռուսաստանում կանայք ավելի պարզ են, լսում են ամուսիններին, իսկ նա այլ է: Ինչ որ խորաթափանցություն ունի: Այն ժամանակ ակամա համեմատում էի Մարգարետ Թեթչերի հետ և ասացի էլ, որ արտաքնապես սլավոնուհի ես, իսկ խելքդ և սարկազմը՝ բրիտանական են: Ասածս հավանեց: Լուսանկարելուց քիչ եմ դիտողություն արել: Շատ հավանեցի ամուսնուն՝ Անդրեին: Շատ ուշադիր, զգայուն մարդ էր:

brit4

brit6

Մինչև վերջերս լուսանկարները չէին հրապարակվում լայն հանրության համար, չէ որ նա քաղաքական գործիչ է: Իսկ երբ որոշեց նկարներ տեղադրել սոցցանց, ես էլ իմ կողմից քայլ արեցի: Ասաց, որ ինձ հում-հում կուտի… իսկ ամուսինը սաստեց, հանգստացիր՝ սա է կյանքը: Իմ կողմից ավելացրեցի, ասելով, որ ժողովրդին խոսքերը քիչ են, կարևորը մարդը՝ մարդ լինի…

brit5

life.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը