Երբեմն դիաբետով մարդկանց գլյուկոզայի մակարդակը գիշերը նվազում է շատ ցածր մակարդակի, ինչը կարող է քնած ժամանակ մահվան բարձր ռիկսի հետ կապված լինել: Այս մասին զգուշացնում են Շեֆիլդի համալսարանի գիտնականները:
Հիպոգլիկեմիայի՝ գլյուկոզայի մակարդակի անկման խնդիրը, քնած ժամանակ բավականին արդիական է դիաբետիկների շրջանում:
Հիպոգլիկեմիան բացասաբար է ազդում սրտի աշխատանքի վրա՝ զգալիորեն նվազեցնելով ռիթմը և դրանով իսկ մեծացնելով մահվան վտանգը:
Մասնագետների խոսքով՝ քնած ժամանակ հիպոգլիկեմիայի կարող են հանգեցնել բուժման մեթոդները, որոնք ուղղված են արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի դեմ պայքարին:
Հետազոտությանը մասնակցել է 2-րդ տեսակի դիաբետով կամավորների խումբ, որը ինսուլինով բուժում է ստացել:
Բոլոր մասնակիցներին վերահսկել են սարքերով՝ գլյուկոզայի և սրտի աշխատանքի մոնիթորինգի համար: Դիտարկումը թույլ է տվել պարզել, որ դիաբետով մարդկանց մոտ բավականին հաճախ գիշերը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի անկում է տեղի ունեում և դա աննկատ է մնում: Մինչ այդ արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակը կարող է վտանգավոր փոփոխություններ առաջացնել սրտի կծկումնմերի հաճախականությունում, որը բարձրացնում է քնած ժամանակ մահանալու հավանականությունը:
Գիտնականների խոսքով գիշերային ժամերին, երբ նվազում էր արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, սրտի ռիթմի դանդաղեցման վտանգը 8 անգամ բարձր էր: Այս արդյունքները բացատրում են, թե ինչու են առաջին հայացքից առողջ, դիաբետով մարդիկ քնած ժամանակ առանց որևէ տեսանելի պատճառի մահանում: