Մայիսի 17-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները Բազումի անձնագրային բաժանմունքում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել ՌԴ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի և 158 հոդվածի 3-րդ մասի՝ գողության և անչափահասի հետ սեռական բնույթի գործողությունների մեղադրանքներով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և հետախուզման մեջ գտնվող 40-ամյա Վիտալի Ա․-ին։
Ոստիկանությունից հայտնում են, որ նույն մեղադրանքով պատժի կրումից խուսափելու հիմքով հետախուզվող Վիտալի Ա․-ն 2009թ. հուլիսի 4-ին հայտնաբերվել էր, մինչ օգոստոսի 15-ը «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանք էր կրել, ապա ազատ արձակվել:
2016թ. դեկտեմբերի 27-ին ՌԴ իրավապահների կողմից հետախուզումը վերահայտարարվել էր:
Հետախուզվողին հայտնաբերելու վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։