Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՆԻԿՈ՛Լ, ՍԱ ԻՄ ՎԵՐՋԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆ Է, ԵՂԲԱ՛ՅՐ
Անցած տարի ապրիլի 29-ին, երբ Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, սակայն Նիկոլն էլ դեռևս վարչապետ չէր ընտրվել, www.1in.am կայքում Նվեր Մնացականյանին հյուրընկալվելիս հայտարարել էի, որ Նիկոլը հաղթել է ճակատամարտը, բայց անհրաժեշտ է, որ հաղթի նաև պատերազմը:
Նույնը կրկնում եմ հիմա, որ անհրաժեշտ է հաղթել պատերազմը:Նիկո՛լ, վեց ամսից ավելի է, ինչ հրապարակավ հայտնում եմ մտահոգությունս, որ եղբա՛յր, ամբողջ դատաիրավական համակարգը սաբոտաժ է իրականացնում, և վտանգը չէզոքացված չէ:
Ձայն բարբառո հանապատի:Պարո՛ն վարչապետ, Հայաստանի ժողովուրդը Ձեզ լեգետիմ մանդատ է տվել Հայաստանում հաստատելու օրինականություն:
Պնդում եմ, որ եթե Դուք իսկապես ցանկանում եք լրջագույն փոփոխություններ իրականացնել մեր երկրում՝ փոխելով պետության որակը և հաստատելով օրինականություն, Դուք պարտավոր եք օր առաջ ստեղծել անհրաժեշտ հիմքեր՝ դատաիրավական համակարգը վերից վար փոխելու համար:
Պետք չէ մոռանալ, որ ով ուշանում է, նա մեղավոր է:
Ի դեպ, սա իմ վերջին զգուշացումն է, եղբա՛յր: Ասողին լսող է պետք…
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը և կեցցե՜ Հայաստանի քաղաքացիները, որ պետք է ապրեն ազատ ու երջանիկ Հայաստանում…»: