Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ախր սա քայլ էր՝ դեպի վստահություն….
Պարզապես չեմ հասկանում նրանց, ովքեր լացուկոծ են դրել խափանման միջոցի փոփոխման առթիվ… Ախր սրանով ամրապնդվելու է վստահությունը դատարանի նկատմամբ, էլ չեն կարող մեղադրել, թե գործադիրը ճնշում է։
Ախր տարիներ շարունակ մեր ամենամեծ դժբախտությունը վստահության բացակայությունն էր ամեն ինչի նկատմամբ։ Չէինք վստահում ընտրություններին, չէինք վստահում դատարաններին, չէինք վստահում իշխանություններին։ Իսկ եթե չես վստահում իշխանություններին, կներես, ոնց կարող ես նրանցից ինչ-որ բան պահանջել…
Հիմա վերականգնվում է վստահությունը՝ ընտրությունների, դատավորների նկատմամբ…. Հիմա ձեզ ճաղերի հետեւում նստած նախկին նախագահ է պե՞տք, թե վստահությունը…»: