
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ազատագրված Բերձորից արխիվային կադրեր են:
Տեսանյութին կից Գեղամյանը հետևյալ գրառումն է արել.
«1992թ. մայիսի 18-ին ազատագրվեց Բերձորը (նախկին Լաչինը) ու Արցախը ցամաքային ճանապարհով միացավ ՀՀ-ին։ Հայաստանի երկու կտոր միացան՝ չնայած բոլոր դժվարություններին ու խոչընդոտներին։
Այս օրերին առավել արդիական է ըմբռնել էս տոնի խորհրդանիշը»: