Շաբաթվա երգը. Eagles – Witchy Woman (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շաբաթվա երգը. Eagles – Witchy Woman

«Witchy Woman» երգը գրել են Դոն Հենլին և Բերնի Լիդոնը և ձայնագրվել է այն ամերիկյան Eagles ռոք խմբի կողմից: Թողարկվելով որպես խմբի «Eagles» դեբյուտային ձայնասկավառակի երկրորդ երգ՝ «Witchy Woman»-ը հասել է Billboard-ի փոփ-սինգլների չարթերի 9-րդ հորիզոնական (1): Այն ձայնասկավառակի միակ երգն է, որը կատարում է Հենլին:

Կիթառահար Բերնի Լիդոնը սկսել է գրել «Witchy Woman» երգը, երբ դեռ Flying Burrito Brothers խմբի անդամ էր (2): Eagles-ին միանալուց հետո Լիդոնը և Դոն Հենլին ավարտել են երգը միասին:

Երգի վերնագրի և բառերի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել մի շարք կանայք, սակայն Հենլիի մտքում հստակ մի կին է եղել երգը գրելիս՝ Զելդա Ֆիցջերալդը, որի կենսագրությունը նա կարդում էր երգը գրելու ժամանակ (3): Ըստ Հենլիի խոսքերի՝ այդ ժամանակ նա բարձր ջերմություն ուներ հարբուխի պատճառով, և ամեն անգամ, երբ ջերմությունն իջնում էր, նա ընթերցում էր Զելդա Ֆիցջերալդի մասին պատմող գիրքը: Ջազի դարաշրջանում և բուռն 20-ականներին Զելդան հայտնի է եղել որպես վայրի ու գայթակղիչ կին, և վարկած կա, որ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդն իր «Մեծն Գեթսբին» վեպում Դեյզիի կերպարը ստեղծել է իր կնոջ ոգեշնչմամբ (4):

«Witchy Woman» երգում կա տող՝ «Նա իրեն խելագարության էր հասցնում արծաթե գդալով», որը հղում է այն ժամանակներին, որոնք Զելդան անցկացրել է հոգեբուժարանում, իսկ արծաթե գդալը հատուկ գործիք է, որն օգտագործվում է շաքարի կտորները աբսենտի մեջ հալեցնելու համար, ինչը 1920-ականներին մեծ ժողովրդականություն վայելող ալկոհոլային խմիչք էր՝ ունակ առաջացնելու հալյուցինացիաներ (5):

Հենլիի խոսքերով՝ երգի վրա ազդեցություն է ունեցել նաև շամանիզմի մասին Կարլոս Կաստանեդայի գիրքը և իր ծանոթ կանանցից մեկը, ով հետաքրքրվում էր օկուլտիզմով (6):

Դոն Հենլի – վոկալ, հարվածային գործիքներ

Գլեն Ֆրեյ – բեք-վոկալ, կիթառ

Բերնի Լիդոն – բեք-վոկալ, ռիթմային կիթառ

Ռենդի Մեյզներ – բաս կիթառ, բեք-վոկալ

1 – “Eagles charted singles”. AllMusic.

2 – “Witchy Woman by Eagles”. Song Facts.

3 – “Liner Notes – The Very Best of The Eagles”. Eaglesonlinecentral.com.

4 – Therese Anne Fowler (31 Mar 2013). “Rehabilitating Zelda Fitzgerald, the original It Girl”. The Daily Telegraph.

5 –  Raga, Suzanne (January 17, 2016). “10 Roaring Facts About Zelda Fitzgerald”. Mental Floss.

6 – Browne, David (June 10, 2016). “Eagles’ Complete Discography: Don Henley Looks Back”. Rolling Stone.