Հայտնի ինսայդեր բլոգերը խոսել է այն մասին, թե ինչպիսին է Apple Card-ն իրական կյանքում:
Բեն Գեսկինն իր թվիթերյան միկրոբոլոգում հրապարակել է ամերիկյան հայտնի Goldman Sachs-ի թողարկած Apple-ի բանկային քարտի լուսանկարները:
Քարտը շատ արտասովոր դիզայն չունի: Նոր լուսանկարներում գրեթե չկան փոփոխություններ՝ նախապես ցուցադրված տարբերակից: Ավելացել են միայն որոշ պարտադիր բաղադրիչներ՝ քարտի, օգտատիրոջ անուն, և այլն:
Բլոգերը բացատրել է, որ իր աղբյուրը պաշտպանելու համար փոխել է Apple-ի աշխատակիցների տվյալները:
Լուսանկարից կարելի է եզրակացնել, որ քարտն ակտիվացնելու համար բավարար կլինի պարզապես ձեր iPhone-ը մոտեցնել քարտին, որից հետո համակարգն ամեն ինչ անում է ինքնուրույն:
Apple Card-ը ներկայացվել է մարտի վերջին: Այն պետք է ամբողջությամբ թողարկվի ամռանը: Ընկերությունում խոստանում են վերադարձնել Daily Cash-ը, որը կանցկացվի ամեն օր: Օրինակ, Apple-ի խանութներում գնում կատարելիս օգտատիրոջը կվերադարձվի գումարի 3%-ը, իսկ Apple Pay-ի դեպքում` 2%-ը:
Սիրարփի Աղաբաբյան