Մահացել է «Голос» նախագծի մասնակից Անդրեյ Դավիդյանը։ Նա նախօրեին տեղափոխվել էր Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոց։ Երաժիշտը 60 տարեկան էր։
Ավելի վաղ հայտնել էին, որ Դավիդյանի մոտ առկա է արյան զեղում և կաթված։ Հիվանդանոցում արվեստագետը կոմայի մեջ է ընկել, ինչի պատճառով միացրել են արհեստական շնչառության սարք։ Բժիշկները հանգստացնող կանխատեսումներ չէին անում։
Անդրեյ Դավիդյանը հայտնի է դարձել մոսկովյան առաջին ռոք շարժման ալիքի ժամանակ։ Նա նվագել է «Високосное лето» խմբում Քրիս Կելմիի և Ալեքսանդր Սիտկովեցկիի հետ։ 2013 թվականին «Голос» նախագծի երկրորդ եթերաշրջանի ժամանակ, նա դարձավ ամենատարեց մասնակիցը։ Անդրեյ Դավիդյանի վերջին համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին, Մոսկվայում։