Կյանքի կանոններ
- Հավատա նրան, ով կարող է սրտացավ լինել:
- Երբեք հրաման մի արձակիր, եթե վստահ չես, որ այն կկատարեն:
- Երազանքը չես ուտի, բայց այն հագեցնում է:
- Այդքան ջանք մի թափիր. Լավագույն բաները հանկարծակի են պատահում:
- Դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր, թե ով ես դու, նախքան նոր մարդու հանդիպելդ, և այդ ժամանակ կարող ես հուսալ, որ նա քեզ կհասկանա:
Իր մասին
- Ես գլխարկներ չեմ կրում, որ հետո ոչ ոքի առջև չհանեմ:
- Անհնար է ի վերջո չդառնալ այն մարդը, ինչ քո մասին մտածում են ուրիշները:
- Երբ ես կզգամ, որ իրականում վատ եմ, ես ոչ ոքի վրա հույսս չեմ դնի: Ինքս ինձ աղբանոց կնետեմ:
- Ես աշխատում եմ կանխել անդուր անակնկալները: Շարժասանդուղքների փոխարեն՝ գերադասում եմ աստիճանները: Տրանսպորտի յուրաքանչյուր ձևի նախապատվություն եմ տալիս, միայն՝ ոչ ինքնաթիռին:
- Երբ ինձ հարցնում են, ես բոլորին ճշմարտությունն եմ ասում. Ծախու կանայք ինձ ամուսնանալու համար ժամանակ չտվեցին:
Երջանկության մասին
- Չկա մի այնպիսի դեղամիջոց, որն ունակ լինի բուժել այն, ինչը կարող է բուժել երջանկությունը:
- Ժպտա, դժբախտությանը հաճույք մի պարգևիր:
- Ես իմացա, որ յուրաքանչյուրն ուզում է ապրել լեռան գագաթին՝ գլխի չընկնելով, որ իրական երջանկությունը նրան ստորոտին է սպասում:
- Հեշտ ձեռք բերված երջանկությունը երկար չի կարող ձգվել:
Սիրո մասին
- Աշխարհը շարժող անհաղթելի ուժը բոլորովին էլ երջանիկ սերը չէ, այլ դժբախտ սերն է:
- Թույլերը երբեք չեն մտնի սիրո թագավորություն, քանի որ այնտեղ օրենքները դաժան են: Կանայք իրենց նվիրում են միայն խիզախ ու վճռական տղամարդկանց: Նրանք հուսալի են, իսկ դա այն է, ինչ կյանքում պետք է կանանց:
- Հասարակության կյանքում գլխավորը վախը հաղթահարելն է, ամուսինների կյանքում գլխավորը՝ ձանձրույթը հաղթահարելը:
- Աղքատության մեջ ամենավատն այն է, որ այն մարդկանց ստիպում է սուտ խոսել:
- Եթե սիրում ես, բաց թող: Եթե քոնն է, հետ կգա:
- Միայն այն, որ ինչ-որ մեկը քեզ չի սիրում քո ուզածի պես, չի նշանակում, որ նա քեզ ողջ հոգով չի սիրում:
- Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նրանք, ովքեր արժանի են, քեզ չեն ստիպի արտասվել:
- Հնարավոր է, դու այս աշխարհում ընդամենը մի մարդ ես, սակայն ինչ-որ մեկի համար դու ողջ աշխարհն ես:
- Ժամանակդ մի վատնիր այն մարդու վրա, ով չի ձգտում այն անցկացնել քեզ հետ:
- Եթե դուք հանդիպեք ձեր իսկական սիրուն, այն ձեզնից ոչ մի տեղ չի փախչի ոչ մեկ շաբաթ, ոչ մեկ ամիս և ոչ էլ մեկ տարի հետո:
- Խանդը շվեդական լուցկիների պես մի բան է: Վառվում է միայն իր տուփից:
- Մարդուն կարոտելու վատագույն տարբերակը նրա հետ լինելն ու հասկանալն է, որ նա երբեք քոնը չի լինի:
- Ուր աղքատությունն է, այնտեղ և սերն է:
- Մարդիկ մտածում են, որ իրենք դադարում են սիրել, երբ ծերանում են, չնայած իրականում ծերանում են, երբ դադարում են սիրահարվել:
- Եթե ինչ-որ բանի մեջ ներգրավված է կինը, ես գիտեմ, որ ամեն բան լավ կլինի: Ինձ համար ակնհայտ է, որ աշխարհը ղեկավարում են կանայք:
Կյանքի և մահվան մասին
- Կյանքն այն օրերը չեն, որ անցել են ու գնացել, այլ նրանք, որոնք հիշվել են:
- Պետք է լսել երեխայի ձայնը, որը ժամանակին եղել ես, և ով այժմ էլ քո ներսում ապրում է: Եթե մենք լսենք մեր ներսում ապրող երեխայի ձայնը, մեր աչքերը կրկին կփայլեն: Եթե մենք մեր կապն այդ երեխայի հետ չկորցնենք, չի կտրվի և կյանքի հետ մեր կապը:
- Ցանկացած իր կենդանի է: Պետք է միայն կարողանալ արթնացնել նրա հոգին:
- Բարեկեցիկ ծերությունը սեփական միայնության հետ պայմանավորվելու հմտությունն է:
- Ինչ-որ պահի ես հասկացա, որ մեռնել նշանակում է՝ այլևս ընկերներիդ հետ չլինել:
- Հիանալի հատկություն է անցյալի ուրախություններն առանց դառնության ու զղջալու հիշելը:
- Ինչո՞ւ է պետք այդքան բառեր վատնել բացատրելու համար այն, ինչ զգում է մարդը պատերազմի ժամանակ, եթե մեկ բառն էլ բավական է՝ վախ:
Արվեստի մասին
- Գրականությունը ժամանցի լավագույն ձևն է, որը ստեղծվել է մարդկանց ձեռք առնելու համար:
- Ոգեշնչումը գալիս է աշխատանքի ժամանակ:
- Մտքերը ծնող չունեն, նրանք հրեշտակների պես թռչում են մեր գլխավերևով:
Աստծո մասին
- Գլխավորն այն չէ, որ դու չես հավատում, այլ այն, որ Աստված շարունակում է հավատալ քեզ:
- Սատանաներին այլևս դուր չի գալիս մեր գիտակցությունը խառնելն ու շփոթեցնելը. Նրանց արդեն պետք է մեզ մեղքի մեջ ներքաշել:
- Ես Աստծուն չեմ հավատում, սակայն վախենում եմ նրանից:
Խելագարության մասին
- Ոչ մի խելագար խելագար չէ, եթե լսես նրա փաստարկները:
- Խաղաղ խելագարները մոտեցնում են ապագան:
Ժամանակի ու սպասման մասին
- Ավելի լավ է ժամանակին չներկայանալ, քան հրավերի սպասել:
- Ով երկար է սպասում, կարող է էլի մի քիչ սպասել:
- Երբեք շատ ուշ չի լինում:
- Դուք կարող եք առանց վիրահատության ապրել, բայց առանց ժամանակի յոլա գնալ չեք կարող:
Ընկերության մասին
- Մի րոպե տևող հաշտությունը մտերիմ ընկերությունից ավելին արժե:
- Լավագույն ընկերը նա է, ով այլևս կենդանի չէ:
- Լավագույն ընկերը նա է, ով ձեռքդ կբռնի ու կզգա քո սիրտը:
- Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել մարդկանց հավատալ, պարզապես պետք է փոքր-ինչ զգույշ լինել:
- Ոչինչ այնքան նման չէ իշխանության մենությանը, քան փառքի իշխանությունը:
- Մարդը մեռնում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ կարողանում է:
Կոլումբիացի ականավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը մահացավ Մեխիկոյում 87 տարեկան հասակում, հարազատների ու մտերիմների շրջապատում, ապրիլի 17-ին:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը