«Աչքերիս չեմ հավատում, որ վարչապետն ամբոխին հրահանգել ա վաղն առավոտյան ժամը 08։30-ից փակել ԲՈԼՈՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ելքերն ու մուտքերը»
Advertisement 1000 x 90

«Աչքերիս չեմ հավատում, որ վարչապետն ամբոխին հրահանգել ա վաղն առավոտյան ժամը 08։30-ից փակել ԲՈԼՈՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ելքերն ու մուտքերը»

Աչքերիս չեմ հավատում, որ վարչապետն ամբոխին հրահանգել ա վաղն առավոտյան ժամը 08։30-ից փակել ԲՈԼՈՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ելքերն ու մուտքերը, որ ոչ ոք ներս չմտնի:

Ուրեմն իմացեք, որ Ձեր էս մանկամիտ քայլի արդյունքում հետաձգվելու են շատ դատական նիստեր։ Արդյունքում դատարանները ստիպված խախտելու են բազմաթիվ օրենքով սահմանված ժամկետներ։ Առաջանալու են իրավական հետևանքներ (երբեմն՝ ծանր)։

Չնայած՝ ում եմ ինչ ասում։ Ով որ Ձեզ էս «փայլուն» խորհուրդը տվել ա, առնվազն հիվանդ ա ու անգրագետ։ Ազատեք նրան աշխատանքից։

Դատարան արգելափակելը նախարարություն արգելափակել չի։ Երևի լավ չեք պատկերացնում դատարանների դերը։ Չեք հասկանում, որ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՊԵՏՔԱ ԼԻՆԻ ՏԵՆՑ ՕՐ, ՈՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ԼԻՆԻ։

Հա, ու փաստաբանների հաճախորդներին էլ հատ-հատ կբացատրեք, թե «իրանց նիստը խի հետաձգվեց»։

Վահագն Գրիգորյանի գրառումներից: