
Բրյանսկի բնակիչը հայտնել էր «Շերեմետևո» օդանավակայանի ականապատման մասին կորած տիկնոջը գտնելու և թռիչքից չուշանալու համար, հաղորդում է ԼԵնտա.Ռու-ն՝ հղում անելով Baza Telegram-ալիքին: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 15-ին: 62-ամյա Ալեքսեյ Կոժինն իր տիկնոջ հետ պատրաստվում էր մեկնել Թուրքիա: Նստեցման մասին հայտարարությունից հետո տղամարդը կորցրել էր տիկնոջը:
«Հիշո՞ւմ եք զգացողությունը, երբ դրամարկղի հերթը մոտենում էր, իսկ մայրիկը ինչ-որ տեղ էր գնացել: Ահա և Կոժինն է խուճապի մատնվել և, չգիտես ինչու, հարցրել բորտ-ուղեկցորդին. «Իսկ եթե ես ասեմ, որ ռումբ ունեմ, թռիչքը կհետաձգե՞ն»,- գրում է Telegram-ալիքի հեղինակը:
Արդյունքում չվերթը հետաձգել են, իսկ Կոժինի անունով կազմել արձանագրություն: Նշվում է, որ ընտանիքը չի հասել հանգստավայր: Ներկայումս Ռուսաստանի ՆԳՆ-ի կայքում չկան հաղորդագրություններ այդ դեպքի մասին: